Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մարզերում շարունակվում է բժիշկների վերապատրաստումը

Մարզերում շարունակվում է բժիշկների վերապատրաստումը

Դասընթացներին արդեն մասնակցել է 155 բժիշկ։ Արդեն 4 տարի է, ինչ հայ օգնության ֆոնդը՝ ՀՕՖ—ը, իրականացնում է մարզաբնակ բժիշկների վերապատրաստում՝ դասընթացներ կազմակերպելով Երեւանի առաջատար կլինիկաներում։ Յուրաքանչյուր ամիս դասընթացներին մասնակցում է տարբեր մասնագիտացում ունեցող 4 բժիշկ։

 

Նշենք, որ ծրագիրը առողջապահության նախարարության կողմից ընդունվել եւ հաստատվել է 2006թ., եւ առ այսօր ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 155 բժիշկներ ՀՀ տարբեր մարզերից։


Երեկ կազմակերպված մեկօրյա սեմինարի շրջանակներում վերապատրաստված բոլոր բժիշկները հնարավորություն ունեցան ամփոփել վերապատրաստման արդյունքները եւ մասնակցել առողջապահական հրատապ թեմաներով դասախոսություններին։ Կազմակերպիչների տեղեկացմամբ, այս հավաքը շատ կարեւոր է հատկապես հեռավոր մարզերի մասնագետների համար, ովքեր ունեն ինֆորմացիայի փոխանակման եւ ինտերնետի հասանելիության խնդիր։ «Ծրագիրը ուղղված է մարզերի կլինիկաներում աշխատող բժիշկների կրթմանը եւ այդ կլինիկաներին բժշկական սարքավորումների տրամադրման գործընթացին։ Բացի այդ, ծրագրի կարեւոր տարրերից է նաեւ մարզերի բնակիչների մտածողության մեջ փոփոխություն մտցնելը։ Մարզային բժիշկների մատուցած ծառայությունների 1 կամ 2 անարդյունավետ նախադեպ ունենալը ժողովրդի մեջ մտավախություն եւ անվստահություն է առաջացնում նրանց աշխատանքի նկատմամբ։ Ուստի մեր նպատակն է հեռավոր մարզերում բժշկական կլինիկաները բարձր որակավորում ունեցող կադրերով զինելը եւ բժշկական սարքավորումներ տրամադրելը, որոնք շատ կարեւոր են որակյալ եւ արդյունավետ բժշկական ծառայություն մատուցելու համար»,–ասաց ՀՕՖ–ի բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ գործընթացը թույլ կտա մարզի բնակիչներին բժշկական ծառայություն ստանալ հենց տեղում եւ մարդկանց հոսքն ուղղել դեպի շրջաններ։


Վերապատրաստման տեւողությունը 4 շաբաթ է, իսկ դասավանդողները ՀՕՖ-ի կողմից ԱՄՆ-ում վերապատրաստված բժիշկներ են, որոնք աշխատում են առաջատար կլինիկաներում։ «Մարդիկ կամավոր ցանկություն են հայտնել իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել իրենց մարզաբնակ գործընկերներին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը հեռավոր մարզերում», - հավելեց ծրագրի ղեկավարը։ Վերապատրաստվում են այն բժիշկները, որոնք երիտասարդ են, ավելի գործնական, ակտիվ իրենց գործունեության մեջ, տեղեկացրեց Համբարձում Սիմոնյանը՝ ասելով, որ ծրագիրը լինելու է շարունակական։


Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Գեւորգ Ղայջյանի տեղեկացմամբ, իրենց բուհը ակտիվորեն զարգացնում է շարունակական բժշկության կրթության բաղադրիչը, եւ ուրախ է, որ հմուտ բժիշկների նոր բանակ է հավաքվել, որոնց հետ իրենք աշխատելու են նաեւ մարզերում։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ